Բաժիններ՝

Ուկրաինան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Ռասմուսեն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, եթե նա հայտնի նման ցանկություն և կատարի անհրաժեշտ չափանիշները:

Ռասմուսենն այդ մասին հայտարարել է այսօր՝ Բրյուսելում ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Միևնույն ժամանակ նա հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի կառավարության այն նախաձեռնությունը, որն առնչվում է այն արգելքի վերացանը, որ Ուկրաինան չպետք է անդամակցի որևէ դաշինքի:

Արգելքի վերացումը ճանապարհ կհարթի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ճանապարհին: Ռասմուսենը հայտարարել է, որ չի միջամտի Ուկրաինայի քաղաքական քննարկումներին՝ փոխարենը հիշեցնելով, Բուխարեստում ՆԱՏՕ-ի գաթաթաժողովում ընդունված որոշման իասն, ըստ որի՝ Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս