Բաժիններ՝

Պորոշենկոն խոստացել է ՌԴ-ին հանձնել ձերբակալված դեսանտայիններին. Պուտին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մինսկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է Ռուսաստանին հանձնել Ուկրաինայում ձերբակալված ռուս դեսանտայիններին.

«Մենք Պորոշենկոյի հետ խոսեցինք այդ մասին, և նա վստահեցրեց ինձ, որ ռուս զինծառայողներին կհանձնեն Ռուսաստանին, ինչպես որ մենք ենք հանձնել և ցայժմ հանձնում ենք ուկրաինական բանակի զինվորներին: Դա տեխնիկական հարց է»:

Պուտինը վստահություն է հայտնել, որ դեսանտայինները մոլորվել են, քանի որ այդ տարածքում արված չէ սահմանագծում. «Իրականում դա ճշմարտություն է, ևս ես այժմ դա ասում եմ լրջորեն»:

Օգոստոսի 26-ին Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարել էր 10 ռուս դեսանտայինների ձերբակալելու մասին, որոնց կասկածում են ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ: ՌԴ ՊՆ-ը հայտարարել է, որ ռուս զինծառայողները պետական սահմանի մոտ պարեկություն կատարելիս պատահաբար հայտնվել են հարևան երկրի տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս