Վրաստանը շատ բան է անում մեզ համար. Ջեյմս Ափաթուրայ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը «Ռուսթավի 2» հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի կողմից Վրաստանին առաջարկվող ուժեղացված համագործակցության փաթեթը կօգնի մեծացնել երկրի պաշտպանունակությունը.

«Այն, որ մենք փաթեթ ենք առաջարկում, չի նշանակում, թե մենք ինչ-որ բան ենք անում Վրաստանի համար: Վրաստանն ինքը շատ բան է անում մեզ համար: Մենք այդ փաթեթը դիտարկում ենք որպես համատեղ քայլ դեպի առաջ:

Այդ փաստաթղթում տեղ են գտել այնպիսի կետեր, որոնք մեր կարծիքով՝ կօգնեն Վրաստանին ամարապնդել պաշտպանունակությունը և արագորեն պատրաստվել ՆԱՏՕ-ին անդամակցությանը»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, մեկնաբանելով այն, որ ՆԱՏՕ-ն շարունակ հրաժարվում է Վրաստանին հատկացնել դաշինքին անդմակցելու գործողությունների պլան (MAP), հայտարարել էր, թե Վրաստանը 10 անգամ ավելի շատ է պատրաստ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, քան` նրա նոր անդամները:

Սաակաշվիլին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի (Ռասմուսենի) կողմից Վրաստանին առաջարկված մերձեցման այլընտրանքային փաթեթն էականորեն տարբերվում է MAP-ից, և ստեղծված իրավիճակը համեմատել էր նրա հետ, երբ մարդուն կանչում են ճաշի, սակայն փոխարենը նրան տալիս են «չուփա-չուփս»:

Տեսանյութեր

Լրահոս