Բաժիններ՝

Դատական դեպարտամենտում չարաշահումները դեռ լիովին բացահայտված չեն. «Փաստինֆո»

Դատական դեպարտամենտը մի շարք աղմկահարույց բացահայտումներից հետո դեռ շարունակում է մնալ իրավապահների ուշադրության կենտրոնում: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեց Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը, Երևանի քննչական վարչությունում այժմ քննվում է Դատական դեպարտամենտում տեղի ունեցած չարաշահումների հետ կապված ևս մեկ քրեական գործ:

Այս քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով, այն է` պաշտոնեական կեղծիք և չարաշահումներ կատարելը, հարուցվել էր դեռևս հուլիս ամսին` անջատվելով դատական կարգադրիչների մասով գործից, որի նախաքննությունն ավարտվել և ուղարկվել էր դատարան:

Հիշեցնենք՝ այդ գործով արդեն իսկ ամբաստանյալի աթոռին է հայտնվել 13 անձ, այդ թվում՝ «ՀՀ Դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը և դատական կարգադրիչների ծառայության և տարածքային ստորաբաժանումների մի շարք ղեկավարներ:

Բացի այդ, ինչպես արդեն հայտնել ենք, հարուցվել է ևս մեկ քրեական գործ` դատական դեպարտամենտում կատարված հափշտակությունների վերաբերյալ, այս անգամ` դատական դեպարտամենտի հաշվապահների մասնակցությամբ։

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս