Բաժիններ՝

Մանրամասներ. ականի պայթյունից տուժած զինծառայողները զինվորական հանձնարարություն կատարելիս են եղել. ԳԱԼԱ

Ինչպես արդեն տեղեկացրել էր ԳԱԼԱ-ն, երեկ երեկոյան Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ վիրավորներից 3-ը սպաներ են, 1-ը` պայմանագրային զինծառայող: Մինչ այս պահն էլ դեպքի հանգամանքներն ու վիրավորների անուն-ազգանունները ՀՀ ՊՆ-ն չի հրապարակում: Տեղեկություններ փորձեցինք ստանալ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ով նշեց այսքանը միայն. «Վիճակները ծանր կայուն է, իրենք Մուրացանի հոսպիտալում են գտնվում»:

Մուրացանի զինվորական հոսպիտալից եւս հրաժարվեցին տեղեկություններ հաղորդել: Որոշակի տեղեկություններ մեր հաջողվեց ստանալ Բերդի քաղաքապետարանից: Համաձայն տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել երեկ, նախ վիրավորներին շտապ տեղափոխել են Բերդի հիվանդանոց, հետո՝ Երեւան:

Իսկ Բերդի ոստիկանության ներքին գործերի բաժնից ԳԱԼԱ-ին փոխանցեցին, որ քննությամբ իրենք չեն զբաղվում, այլ զինվորական ոստիկանությունը:

Ըստ Բերդից ստացված մեր տեղեկությունների՝ ականի պայթյունից տուժածները տարածաշրջանի Այգեձոր, մյուսը՝ Չորաթան գյուղերի բնակիչներ են, երկուսը այլ տարածաշրջաններից են: Նրանք դուրս են եկել ստուգայցի սահմանամերձ գոտում, ինչը նրանց չի արգելվում, քանի որ զինվորականներից մեկը եղել է գումարտակի հրամանատար, մյուսը՝ վաշտի:

«Դիրքերը վերահսկելու ժամանակ է եղել, երբ ստուգայցի են դուրս եկած եղել, այսինքն՝ ոչ թե գյուղի հարակից տարածք է եղել, այլ սահմանի անմիջապես վրա է եղել»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս