Բաժիններ՝

Վերջին մեկ ամսում Դոնբասում զոհվել է 1200 մարդ. ՄԱԿ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի արևելքում ապրիլի կեսերից ընթացող ռազմական հատուկ գործողության հետևանքով զոհվել է մոտ 2600 մարդ:

Այս մասին նշված է ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների գծով մոնիթորինգային առաքելության զեկույցում, որը հրապարակվել է այսօր: Զեկույցի համաձայն, ապրիլի 15-ից մինչև օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում ուկրաինական հակամարտության ընթացքում զոհվել է 2593 և վիրավորվել է 5956 մարդ:

Փաստաթղթում նշված է, որ հուլիսի 16-ից օգոստոսի 17-ին հակամարտող երկու կողմերի միջև գրանցվել են ծանր սպառազինության կիրառմամբ կատաղի մարտեր, որոնց հետևանքով օրական զոհվել է 36 և վիրավորվել է 98 մարդ, կամ էլ մեկ ամսում Ուկրաինայում զոհվել է 1200 մարդ և վիրավորվել է 3250 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս