Բաժիններ՝

Ուկրաինայում հայ կամավորական է զոհվել

Obozrevatel.com-ի փոխանցմամբ՝ «Այդար» գումարտակի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է օգոստոսի 22-26-ին զոհված մարտիկների ցուցակը: Նրանց թվում է հայտնվել նաև Հովհաննես Հարությունի Պետրոսյանը: «Այդարը» կամավորական զորամիավորում է, որը պաշտոնապես ենթարկվում է Ուկրաինայի ՊՆ-ին:

Լրագրող Ռոման Բոչկալայի ֆեյսբուքյան էջում գրված է, որ Պետրոսյանը զոհվել է ինքնաձիգը ձեռքին՝ ընկերոջը պահպանելով նռնակի պայթյունից: Նա կրակն ընդունել է իր վրա: Տվյալ մարտում «Այդար» գումարտակը հաղթանակ է տարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս