Բաժիններ՝

ԵՄ-ի երկրների առաջնորդներն Ուկրաինայի հարցը կքննարկեն օգոստոսի 30-ին

УНН-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի առաջնորդներն օգոստոսի 30-ին հավաքվելու են բրյուսելյան գագաթաժողովին, որի ժամանակ քննարկվելու է Ուկրաինայի ճգնաժամի հարցը: Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:

Նա ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամը լինելու է գագաթաժողովի օրակարգում: Կոսյանչիչը հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նույնպես մասնակցելու է տվյալ գագաթաժողովին:

Բացի այդ, ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարները ոչ պաշտոնական հանդիպում են անցկացնելու Միլանում, որը տեղի է ունենալու օգոստոսի 29-30-ին: Դրանում նույնպես քննարկվելու են Ուկրաինայի վերջին իրադարձությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս