Բաժիններ՝

«Օրենքով գողը» փախել է հատուկ ընդունարանից

Ինչպես գրում է «Прайм Крайм»-ը, օգոստոսի 25-ին Սևերնի քաղաքի՝ օտարերկրյա քաղաքացիների պահման հատուկ կենտրոնից փախուստի է դիմել 47-ամյա «օրենքով գող» Սումբատ Աբասովը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է որպես Սումբատ Թբիլիսսկի։

Նախկինում բազմիցս դատապարտված Աբասովը այն եզակի  «օրենքով գողերից» է, ով ողջ կյանքում անվերապահորեն հետևել է գողական ավանդույթներին։ Իր հեղինակությունը նա վաստակել է ճաղերի ետևում ընդհանուր առմամբ անցկացրած 20 տարիների ընթացքում։ Իրենք, բանտապահները խոստովանում էին, որ Սումբատն այն քիչ թվով քրեական հեղինակություններից է եղել, ում չի հաջողվել  «կոտրել» ամենադաժան պայմաններում։

2010 թվականին բանտից դուրս գալուց հետո նա գտնվում էր Ռուսաստանում՝ անօրինական կարգավիճակով, քանի որ ոչ մի երկիր չէր ցանկացել նրան իր քաղաքացի ճանաչել։ Այդ ընթացքում նրան 2 անգամ տեղավորել են ապօրինի միգրանտների համար նախատեսված հատուկ ընդունարանում և սահմանված ժամկետը լրանալուց հետո ազատ արձակել։

Վերջին անգամ Սումբատը ձերբակալվել էր Մոսկվայում 2012 թվականին՝ Բելառուսից վերադառնալուց հետո։ Այժմ նա իրավապահներին օրինական առիթ է տվել՝ փախուստի համար իրեն հետապնդելու և պատասխանատվության ենթարկելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս