Բաժիններ՝

Ո՞վ է Ադրբեջանի տարածքում հայտնված Հայաստանի քաղաքացին

tesankyun.am-ը գրում է. Ադրբեջանական «Ենի մուսաֆատ» թերթը հաղորդել է, որ օգոստոսի 26-ին Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղում հայտնվել է Հայաստանի 50-55 տարեկան քաղաքացի: Ադրբեջանական լրատվամիջոցները նորից կեղծարարություն են անում. «Ենի մուսաֆատը» գրում է , թե իբր հայաստանցին Ադրբեջանում է հայտնվել Հայաստանում սոցիալական ծանր պայմանների պատճառով:

Քեմեռլի գյուղը սահմանակից է Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան, Դովեղ եւ Բերդավան գյուղերին: Հիշյալ համայնքների ղեկավարները տեղյակ չեն, թե իրենց համագյուղացիներից որեւէ մեկն անհետացել է:

Զինվորական եւ իրավապահ մարմինները եւս տեղյակ չեն Ադրբեջանում հայտնված անձի ինքնության մասին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս