Բաժիններ՝

Պորոշենկոն բացառել է լեզվական սկզբունքով երկրի մասնատման հնարավորությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բացառել է լեզվական սկզբունքի հիման վրա երկրի մասնատման հնարավորությունը:

Պորոշենկոն այս մասին հայտարարել է այսօր, Կիևում գտնվող Սոֆիայի հրապարակում պետական դրոշի բարձրացման ամանակ: Այսօր Ուկրաինայում նշում են Ազգային դրոշի օրը.

«Ոչ ոք լեզվական սկզբունքի հիման վրա չի պառակտի Ուկրաինան: Եվ դա այն դեպքում, երբ երկրում միակ պետական լեզուն լինելու է ուկրաիներենը: Ուկրաինացիները միավորվել ու ամրապնդվել են, մեծացել է հայերնասերների ու եվրաինտեգրման կողմնակիցների թիվը, պետության միասնական կառուցվածքի կողմնակիցների թիվը, նրանց թիվը, ովքեր ուկրաիանական լեզուն աջակցում են որպես միակ պետական լեզու:

Երկրի ռուսալեզու քաղաքացիները Ուկրաինան չեն սիրում ավելի պակաս չափով, քան` ուկրաիներենով խոսողները: Մենք պետք է գնահատենք նրանց ներդնումը, ովքեր խոսում են ռուսերենով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս