Բաժիններ՝

Լուգանսկ հումանիտար օգնություն հասցրած ռուսական առաջին բեռնատարները սկսում են լքել Ուկրաինայի տարածքը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի հարավ-արևելքի համար Ռուսաստանից հումանիտար օգնություն տեղափոխած առաջին բեռնատարները դուրս են եկել Լուգանսկից և գտնվում են ուկրաինական «Իզվարինո» անցակետում:

Հաղորդվում է, որ ներկայումս այնտեղ է գտնվում մի քանի տասնյակ «Կամազ» տիպի բեռնատար, որոնք հումանիտար օգնություն են հասցրել Լուգանսկ: Օգոստոսի 22-ին Լուգանսկ են ժամանել ռուսական հումանիտար օգնության բոլոր 262 բեռնատարները: Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն իր հերթին ռուսական ավտոշարասյան մուտքը որակել է որպես «ուղիղ ներխուժում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս