Վրաստանի վարչապետը Հայաստանից վերադառնալուց անմիջապես հետո մեկնել է Դարյալի կիրճ

«Новости-Грузия»-ի փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստան կատարած պաշտոնական այցից վերադառնալուց անմիջապես հետո մեկնել է Դարյալի կիրճ, որտեղ օգոստոսի 20 –ին սողանքի հետեւանքով դադարեցվել է տրանսպորտային հաղորդակցությունը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ:

Վրաստանի կառավարության գնահատականներով` ճանապարհի վերականգնման համար առնվազն երկու շաբաթ կպահանջվի: Կառավարությունից հայտնել են, որ վարչապետը տեղում ծանոթացել է վերականգնողական աշխատանքների ընթացքին:

Մասնագետների գնահատականներով` այս անգամ տարերքի պատճառած վնասն ավելի մեծ է, քան մայիսին: Հաղորդվում է , որ արտակարգ իրավիճակի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները, մի քանի տասնյակ միավոր ծանր տեխնիկա է գործի դրվել:

Տեսանյութեր

Լրահոս