Բաժիններ՝

Բարեկամին ծեծելուց հետո բժիշկներին հայտնել, թե բարեկամը վայր է ընկել «բուլվարում»

Օգոստոսի 19-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աբովյան քաղաքի «Անմար կրակ» կոչվող տարածքից շտապօգնության խումբը «ալկոհոլային հարբածություն, ձախ այտի շրջանի քերծվածքներ, ստորին կոպի կապտուկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1959 թ. ծնված Մնացական Պ.-ին: Վերջինիս բարեկամը` 1989 թ. ծնված Մանուկ Պ.-ն, հայտնել է, որ Մնացականը վայր է ընկել «բուլվարում»: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ օգոստոսի 19-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Չափիչի փողոցի 1 շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, Մանուկ Պ.-ն բռունցքով հարվածել է Մնացական Պ.-ի դեմքին և պատճառել վնասվածքը: Մանուկ Պ.-ն ներկայացել է բաժին և տվել է խոստովանական բացատրություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս