Բաժիններ՝

Ռուսաստանը սեպտեմբերի կեսերին անցկացնելու է տարվա խոշորագույն զորավարժությունները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ՊՆ-ը մինչև ընթացիկ տարեվերջ անցկացնելու է երկու խոշորամասշտաբ զորավարժություն՝ «Խաղաղ առաքելություն» և «Արևելք-2014»:

Դրանցից առաջինն անցկացվելու է օգոստոսին, Չինաստանում և ՇՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում, իսկ երկրորդը՝ սեպտեմբերին, Ռուսաստանում: Այս մասին գործակալությանը հայտնել է ՌԴ ՊՆ-ում նրա աղբյուրը: Նրա խոսքերով՝ սեպտեմբերի կեսին կայանալիք «Արևելք-2014» զորավարժությունները կլինեն այս տարի միջզորատեսակային խոշորագույն զորավարժությունները:

«Խաղաղ առաքելություն»զորավարժությունների հիմնական փուլն անցկացվելու է օգոստոսի 24-29-ին, «Չժուժիխե» զորավարժարանում (Չինաստան): Դրան մասնակցելու են Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի զինծառայողները, ընդհանուր առմամբ՝ 7000 զինծառայող: Դա ամենամեծ ցուցանիշն է ՇՀԿ-ի պատմության մեջ:

Բացի այդ, Ռուսաստանի զինված ուժերը ներկայումս մասնակցում են ՀԱՊԿ-ի «Փոխգործակցություն-2014» զորավարժությունների ակտիվ փուլին, որին մասնակցում են նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի զինծառայողները: Դրանք անցկացվում են Ղազախստանի Կարագանդայի մարզում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս