Բաժիններ՝

Թումանյանցի անչափահաս աղջկա արկածները Նոյեմբերյանում

Նոյեմբերյանցի վարորդներից մեկը tesankyun.am-ին հայտնել է, որ օգոստոսի լույս 21-ի գիշերը Նոյեմբերյան քաղաքի փողոցներից մեկում տեսել է անչափահաս անծանոթ մի աղջկա, որին նա տարել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից տեղեկացանք,որ Լոռու մարզի Թումանյան քաղաքից սերված աղջիկը իր մոտ փաստաթղթեր չի ունեցել:

Նա ցանկանում էր գնալ Բերդ,որտեղ ապրում է ամուսնալուծությունից հետո այնտեղ ամուսնացած մայրը: Ոստիկանները մտավոր հետամնացի տպավորություն թողնող աղջկա բնակվելու 3 հասցե են իմացել ՝ Թումանյան քաղաքը, Շնող գյուղը եւ Բերդ քաղաքը: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները աղջկան ավտոմեքենայով ուղարկել Շնող՝ աղջկա մորաքրոջ տուն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս