Բաժիններ՝

Երևանի տարբեր թաղամասերում օձեր են հայտնաբերվել

Օգոստոսի 21-ին, ժամը 20.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 8-րդ փողոցի թիվ 17 տանը օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն: Փրկարարները հայտնաբերել են «Սահնոձ» տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Օգոստոսի 21-ին, ժամը 17.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 10-րդ փողոցի թիվ 13 տանը օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

Օգոստոսի 21-ին, ժամը 17.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 11 շենքի 36-րդ բնակարանի ննջասենյակում օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

Օգոստոսի 21-ին, ժամը 16.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆանարջյան փողոցի թիվ 25ա տան խոհանոցում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս