Բաժիններ՝

Տներ, որոնց մասին կարելի է միայն երազել

Adme.ru կայքը հրապարակել է արտասովոր վայրերում ու ձևերով կառուցված մի քանի տների լուսանկարներ:

1. Սերբիայում գտնվող այս տունը կառուցված է Դրինա գետի մեջտեղում՝ քարի վրա: Արդեն 45 տարի է՝ բնակարանը կառուցված է. այդ ընթացքում այն դիմացել է ուժեղ քամիների և ջրհեղեղների:

2. Լուսանկարիչ Սայմոն Դեյլը որոշել էր իր և ընտանիքի համար էկո տուն կառուցել, որը կարծես թե ստացվել է:

2 3

Կարդացեք նաև

3. Սթիվ էրինը որոշեց Թաիլանդում կառուցել իր երազանքների տունը և դա արեց 6 շաբաթվա ընթացքում՝ $9000-ով: Արդյունքում՝ ստացվեց հարմարավետ բնակարան բնական նյութերից:

4 5

4. Ճարտարապետ Դմիտրի Մալսևն այս տան նախագիծը կազմել է ֆրանսիացի մեծահարուստներից մեկի համար: Ենթադրվում է, որ հնարավոր կլինի այնպես անել, որ տունը տեղաշարժվի:

6 7

5. Այս միկրոբնակարանը հարմար վայր է այն անձանց համար, ովքեր ավելի շատ ժամանակ անցկացնում են տանից դուրս:

8 9

6. Հին պատուհաններից կառուցված այս բնակարանը գտնվում է ԱՄՆ Վիրջինիա նահանգում:

10 11

7. 1965թ. արտադրության «Բոինգ» ինքնաթիռը Կոստա Ռիկայում գնվել է $2000-ով և վերածվել է 2 ննջասենյակով բնակարանի:

12 13

8. Ճարտարապետ-ուսանող Խենկ Բուտիտը որոշեց իր գիտելիքները կիրառել պրակտիկայում և հին դպրոցական ավտոբուսը վերածել բնակարանի: Դա ուսանողից 15 շաբաթ պահանջեց:

14 15

9. Բնակարանը գտնվում է Նիդեռլանդներում: Այն ամբողջությամբ կառուցված է ծառերի բներից:

16 17

10. Ծառերը կտրելու և ազատ տարածքում տուն կառուցելու փոխարեն՝ ճարտարապետ Կեյսուկե Կավագուչին ստեղծել է, այսպես ասած, բնակարանային համալիր, որի հատվածները տեղակայված են ծառերի արանքում: Բնակարանը գտնվում է Ճապոնիայում:

18 19

11. Գետնի տակ կառուցված այս տունը գտնվում է Շվեյցարիայում:

20 21

12. Ֆինլանդիայում գտնվող բնակարանը կառուցվել է երկու շաբաթվա ընթացքում: Այն երկհարկանի է:

23 24

13. Այս բնակարանի տերը քարանձավը գնել է eBay-ում և այն վերածել բնակարանի:

25

14. ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում գտնվող բնակարանը կառուցվել է 1935թ.: Պատվիրատուները ցանկացել են մեծ բնակարան ունենալ, սակայն տարածքը դա թույլ չի տվել: Այդ ժամանակ ճարտարապետը որոշել է, որ տան մի մասը կկառուցվի ջրվեժի վրա:
30

27

28

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս