Ֆրանսիան խորապես ցնցված է Կարեն Պետրոսյանի մահվան մասին տեղեկություններով. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան խորապես ցնցված է օգոստոսի 8-ին Ադրբեջաում գերեվարված Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան մասին տեղեկություններով: Այսօր պատասխանելով ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի սպանության մասին լրագրողի հարցին՝ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ռոմեն Նադալը:

«Ֆրանսիան ցավակցում է Կարեն Պետրոսյանի ընտանիքին: Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ արագորեն վերադարձնել նրա մարմինը և ամբողջովին լույս սփռել նրա մահվան հանգամանքների վրա»,-ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս