Բաժիններ՝

Ժամանակակից մարդու օրակարգը սպանում է օրգանիզմը

Պատահում է, որ մարդ արթնանում է լավ տրամադրությամբ, սակայն օրվա ընթացքում վրա է հասնում հոգնածությունը, քնկոտությունը և տրամադրության անկումը: Դա շուտ արթնանալու անհրաժեշտության արդյունքն է: Հաճախ մարդիկ, ովքեր բավարար չափով չեն քնել աշխատանքային օրերին, փորձում են այն կոմպենսացնել հանգստյան օրերին քնելու միջոցով: Սակայն դա չի փրկում: Այս մասին գրում է doctors.am-ը՝ հղում անելով The Times of India պարբերականին:

Տվյալ խնդիրը դարձել է արդիական հատկապես վերջին տասնամյակներում: Մարդիկ տառապում են աշխատանքի վայրի ճնշումներից, պառկում են ուշ ժամի, արթնանում՝ վաղ: Միջինում կորում է նախատեսված քնից 40 րոպե: Եվ այն ունենում է երկարատև հետևանք: Օրինակ՝ հնարավոր է քաշի ավելացում: Ի դեպ, զգալի քանակի՝ նվազագույնը 1-2 կիլոգրամ մեկ շաբաթվա ընթացքում: Խախտվում է «ներքին ժամացույցը», նկատվում է տրամադրության անկում և մարդում տանջում է մշտական քաղցը: Այսպիսով՝ ամեն ժամի խախտումը մեծացնում է ճարպակալման ռիսկը 33%-ով:

Տրամադրության անկումը և ինքնագնահատականի իջեցումը «քայլում են» կողք կողքի: Ընդ որում դժվարանում է աշխատանքի վրա կենտրոնացումը: Իսկ այն իջեցնում է աշխատունակությունը՝ թեկուզ և այն պատճառով, որ մարդն անընդմեջ քնել է ուզում օրվա ընթացքում: Նաև վատանում է ինտիմ կյանքը: Սեքսի համար ո՛չ ցանկություն և ո՛չ էլ տրամադրություն չի մնում: Այդ ամենին զուգահեռ իջնում է իմունիտետը, մեծանում է շաքարային դիաբետի, սիրտ-անոթային հիվանդությունների, շնչառական խանգարումների զարգացման հավանականությունը: Փորձագետները խորհուրդ են տալիս պառկել քնելու մինչ երեկոյան ժամը տասը: Իսկ շաբաթական երկու օր պարտադիր պետք է քնել մինչ ժամը տասերկուսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս