Կառավարությունը դրական եզրակացություն է տվել Արփինե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությանը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, և որի նպատակն է հստակ կարգավորել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի որոշումների հանձնման ընթացակարգերը: Կառավարության եզրակացությունը դրական է: Օրենքի նախագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Տեսանյութեր

Լրահոս