Կառավարությունը է հողամասեր, շենք, շինություններ է տրամադրել Գյումրու բժշկական կենտրոնին

ՀՀ կառավարությունը, ուժը կորցրած ճանաչելով իր նախկին որոշումներից մեկը, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի գյուղական համայնքի ավելի քան 28 հա տարածքը վերադարձրել է գյուղատնտեսական նշանակության արոտավայրերի շարքը, քանի որ սահմանված եռամյա ժամկետում նշված հողամասը նպատակային նշանակությամբ չի օգտագործվել:

Համաշխարհային բանկի միջոցներով կառուցված Գյումրու բժշկական կենտրոնին կառավարությունն իր որոշմամբ սեփականության իրավունքով տրամադրել է հողամասեր, շենք, շինություններ և հնարավորություն՝ հոգալու դրանց պահպանման և շահագործման ծախսերը:
Նիստում համաձայնություն է տրվել Դիլիջան քաղաքի պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված ավելի քան 3 մլն ՀՀ դրամն ուղղել քաղաքի Հովհ. Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցի դահլիճի նորոգմանը:

Տեսանյութեր

Լրահոս