Բաժիններ՝

Վարչապետը՝ նախարարին. «Շատ կարևոր է, որ Վերին Լարսի ճանապարհը շուտ բացվի»

«Արմեն Երիցյանը չի՞ ուզում Վերին Լարսի հետ կապված հայտարարություն անի»,- այսօր կառավարության նիստի ավարտին հարցրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահայանը:

ՀՀ ԱԻ նախարար Ա.Երիցյանը զեկուցեց, որ Վերին Լարսում դեպքը տեղի է ունեցել գիշերը, ճանապարհը փակ է, գազի խողովակն է վնասվել, և ամեն ինչ արվում է՝ ճանապարհը շուտափույթ բացելու համար:

Հ.Աբրահամյանը նշեց, որ շատ կարևոր է, որ ճանապարհը շուտ բացվի, քանի որ, երբ վերջերս տեղի ունեցած սողանքի պատճառով ճանապարհը փակ էր, դա շատ բացասական տնտեսական ազդեցություն ունեցավ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս