Թուրքիան գերմանական ռազմափոխադրման ինքնաթիռին չի թույլատրել վայրէջք կատարել Ինջիրլիքի ավիաբազայում

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիան չի թույլատրել, որ Իրաքի համար մարդասիրական օգնություն փոխադրող Գերմանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռին վայրէջք կատարել Ադանայի մոտ գտնվող Ինջիրլիքի ավիաբազայում: Դա տեղի է ունեցել Թուրքիայի ու Գերմանիայի միջև գաղտնալսման սկանդալի ֆոնին:

Deutsce Welle-ի հաղորդմամբ՝ գերամանական ռազմափոխադրման ինքնաթիռը պետք է մարդասիրական օգնություն հասցներ Իրաքի հյուսիս և ճանապարհին պետք է վայրէջք կատարեր Ինջիրլիքի ավիաբազայում, բայց քանի որ թուրքական կողմը չի թույլատրել դա, ուստիև հետաձգվել է մարդասիրական օգնության առաքումը:

Նախատեսվում էր, որ Transall տիպի ռազմափոխադրման ինքնաթիռը Հյուսիսային Իրաք կհասցնի 20 տոննա մարդասիրական օգնություն: Գերմանիայի ռազմաօդային ուժերը մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը Իրաքի հյուսիս հասցրել են երեկ: Խոսքը գնում է 36 տոննա սննդային ու սանիտարական օգնության մասին, որը հասցվել է Էրբիլ:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե գերմանական հետախուզությունը 2009 թվականից լրտեսել է Թուրքիային:

Տեսանյութեր

Լրահոս