Բաժիններ՝

Անտառաշենում ավելի շատ խնդիր կա, քան՝ բնակիչ

asparez.am-ը գրում է. Լոռու մարզի Անտառաշեն համայնքն ունի 291 բնակիչ, որոնցից ընդամենը 7-ն ունեն հիմնական աշխատանք. 5-ն աշխատում են գյուղապետարանում, մյուս 2-ը՝ պայմանագրային զինծառայողներ են: Մնացած 264 գյուղացիների ապրուստի միակ միջոցն անասնապահությունն է:

Այս գյուղում խնդիրներն այնքան շատ են, որ բնակիչները դժվարանում են կողմնորոշվել, թե որտեղից կարելի է սկսել: Տարիներ ի վեր այստեղ չի եղել ու չկա դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, տրանսպորտ, սրան գումարած նաեւ դժվարանցանելի են ճանապարհները, որոնք ձմռանն առհասարակ անանցանելի են դառնում:

Համայնքն այսօր 31 դպրոցական ունի, բայց դպրոց չունենալու պատճառով , աշակերտները հարեւան գյուղի դպրոցն են հաճախում, որտեղ հասնելու համար ճանապարհն անցնում են ոտքով: Մարզկենտրոն Վանաձոր տանող փոխադրամիջոց էլ չկա, բնակիչները ոտքով հասնում են հարակից Մարգահովիտ կամ Լերմոնտովո համայնքներ, որտեղ էլ օգտվում են տրանսպորտից, ոտքով ճանապարհը տեւում է 30-40 րոպե:

Անտառաշենի նորընտիր գյուղապետ Ռաֆիկ Խառատյանն ասում է, որ ձմռանը գյուղի ելումուտը փակվում է, երեխաները ստիպված են ոտքով անցնել հսկայական ճանապարհ՝ հաղթահարելով ձնակույտերը. «էդքան ձյունը գալիս է, ճանապարհը առաջին, երկրորդ դասարանի երեխեքը ոտով են անցնում, էլ դաս անել հնարավոր կլինի՞»,-ասում է նա: Իսկ երեխաների մի մասն էլ հաճախում է մարզկենտրոն Վանաձորի գիշերօթիկ դպրոց՝ տուն վերադառնալով միայն հանգստյան օրերին:

Մանրամասներն՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս