Քառյակը հերթական անգամ կհամախմբվի ՀՀԿ-ի շուրջ

Օգոստոսի 19-ին ԱԺ 6 խմբակցությունների ներկայացուցիչներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակում խորհրդակցություն են անցկացրել՝ քննարկելով «Սահմանամերձ բնակավայրերի մասին» օրենքի նախագիծ մշակելու հարցը: Խորհրդարանական խմբակցությունները համաձայնության են եկել համատեղ օրենքի նախագիծ մշակելու շուրջ, որով սահմանամերձ բնակավայրերին կտրվի կոմունալ վճարումների, հողի, ջրի վարձի արտոնություններ, սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեություն ծավալող ձեռնարկություններին կտրվեն հարկային արտոնություններ: Քանի որ պատգամավորները տեղեկացված են, որ նման օրենքի նախագիծ է մշակում նաև կառավարությունը, նրանք պայմանավորվել են` հնարավորության դեպքում միավորել իրենց նախագծերը և ազգային համաձայնության նախագիծ ներկայացնել:

Չնայած քառյակի ներկայացուցիչները պնդում են, որ այս հարցում ՀՀԿ-ի և կառավարության հետ համագործակցությունն իրենց չի խանգարի աշնանը նախանշված գործողությունների իրականացման հարցում, սակայն պարզ է, որ քառյակը հերթական անգամ հանուն «ազգային միասնության» և ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի վտանգի` կորոշի հետաձգել «ամբողջական իշխանափոխության» գործը՝ դա թողնելով ավելի կայուն և խաղաղ ժամանակների:

Մանրամասները՝ «168 ժամ» թերթի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս