Բաժիններ՝

Նոյեմբերյան քաղաքում այրվել է բանկի շենքի տանիքը

Օգոստոսի 20-ին, ժամը 21.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Անելիք» բանկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.35-ին, մարվել՝ 21.39-ին: Այրվել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի և «ՖԻՆՔԱ ՈւՎԿ» ՓԲԸ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղի տանիքի փայտյա կառուցատարերը (2 քմ):

Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս