Բաժիններ՝

Տիմոշենկոն վերադառնում է հանրային քաղաքականություն

ZN.UA-ի փոխանցմամբ` օգոստոսի վերջին պլանավորված է «Բատկիվշչինա» կուսակցության համագումարը: Ֆորումը կդառնա վերջին մեկ ամսում կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի հրապարակավ հայտնվելու առաջին դեպքը:

Համագումարը պլանավորված է անցկացնել երկու փուլով: Առաջին փուլը պետք է անցկացվի օգոստոսի 28-ին, հենց այն ժամանակ, երբ Տիմոշենկոն մտադիր է բարձրացնել կադրային հարցեր: Երկրորդ փուլը կարող է անցկացվել սեպտեմբերի 3-ին կամ 5-ին:

Համագումարին մասնակցելը կլինի վերջին մեկ ամսում Տիմոշենկոյի կողմից հանրային միջոցառմանը մասնակցելու առաջին դեպքը: Նախագահական ընտրություններում տանուլ տալուց հետո նախկին վարչապետը հրաժարվել է հեռուստատեսային թոք-շոուներին ու զանգվածային ակցիաներին մասնակցելու պրակտիկայից:

Վերջին անգամ նա հեռուստաէկրաններին երևացել է հուլիսի սկզբին, երբ նա արյուն է հանձնել հակաահաբեկչական գործողության մասնակից զինծառայողների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս