Արցախում պետական գույքի հափշտակության դեպքերը նվազել են, իսկ մասնավոր սեփականության նկատմամբ հանցագործությունները՝ հիմնականում աճել

Արցախում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, աճել են մասնավոր սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը:

Ինչպես «Արցախպրես»-ը տեղեկացավ ԼՂՀ ԿԱ ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրված գերատեսչական հաշվետվությունից, ավազակությամբ անձնական գույքի հափշտակության դեպքերն աճել են 1-ով, անձնական գույքի կողոպուտինը՝ 2-ով, խարդախությամբ անձնական գույքի հափշտակությանը՝ 3-ով և ավտոտրանսպորտային միջոցներ փախցնելու դեպքերը՝ 2-ով: Մինջդեռ բնակարանային գողության դեպքերը նվազել են 7-ով:

Միևնույն ժամանակ, 1-ով նվազել են կողոպուտի միջոցով պետական գույքի հափշտակության, 10-ով՝ գողության, այդ թվում՝ 3-ով՝ խարդախությամբ պետական գույքի հափշտակության և 12-ով՝ յուրացման և վատնման դեպքերը:

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 1-ով աճել են հարկեր, տուրքեր վճարելուց խուսափելու և 1-ով նվազել կեղծ թղթեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու դեպքերը:

 

Տեսանյութեր

Լրահոս