Բաժիններ՝

Ուկրաինային առաջին հերթին անհրաժեշտ է տնտեսական լյուստրացիայի մասին օրենք. Սաակաշվիլի

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ ուկրաինացիները ցայժմ չափազանց աղքատ են նրա համար, որ Ուկրաինան այդքան հարուստ է: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

Սաակաշվիլին ընդգծել է, որ քաղաքական դասը զբաղվում է սեփական երկրի «ինքնասնմամբ»` նրա հարուստ ռեսուրսների պատճառով, ինչի համար էլ ժողովրդին գործնականում ոչինչ չի մնացել.

«Դրա համար էլ կարծում եմ, որ Ուկրաինային առաջին հերթին անհրաժեշտ է տնտեսական լյուստրացիայի մասին օրենք: Դա կնշանակեր, որ բոլոր ընկերությունները, որոնք գործում են Ուկրաինայում և գրանցված են օֆշորում, տարբեր կղզիներում, պարտավոր կլինեն հրապարակել իրենց իրական տերերին:

Այդպիսով, շատ հեշտ կլինի կասեցնել պետական մարմինների կոռուպցիան և միաժամանակ հնարավոր կլիներ հայտնաբերել ու չեզոքացնել թշնամաբար տրամադրված օտար պետության տնտեսական լծակները, որոնք ցայժմ գործածվում են դեմոկրատական Ուկրաինայի ներքին անկայունացման համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս