Բաժիններ՝

Ամենօրյա ամենավտանգավոր գործողությունները

facte.ru կայքը կազմել է ամենօրյա ամենավտանգավոր գործողությունների ցանկը:

1. Ատամների լվացում նախաճաշից անմիջապես հետո: Դա վտանագավոր է, քանի որ նպաստում է ատամների էմալի քայքայմանը, հատկապես, երբ կերել եք մրգեր, բանջարեղեն կամ հատապտուղներ: Բժիշկները խորհուրդ են տալիս ատամները լվանալ ուտելուց 40 րոպե անց:

2. Բաց պատուհաններ: Բաց պատուհաններով սենյակ է ներխուժում ավտոմեքենաների աշխատանքի արդյունքում առաջացած օդը, որը կարող է գլխացավերի, քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:

3. Ուտելիքի տաքացում միկրոալիքային վառարանում պլասմասե ամենների մեջ: Մասնագետները խորհուրդ են տալիս պլասմասե իրերի փոխարեն օգտագործել ապակե տարաներ:

4. Փոքր քանակով խմիչք օգտագործելուց հետո ավտոմեքենա վարելը: Այն անձինք, ում արյան մեջ 0.01 տոկոս ալկոհոլ է պարունակվում, ավտոտրանսպորտային պատահարի մեջ ընկնելու հավանականությունը 46 տոկոսով բարձր է սթափ անձանց հետ համեմատած:

5. Վտանգավոր է քնելուց առաջ էլեկտրոնային փոստ ստուգելը: Մասնագետների խոսքով՝ քնելուց առաջ՝ ժամը 21:00-ից հետո, գաջեթների օգտագործումը հանգեցնում է նրան, որ մարդիկ արթնանում են թույլ և հյուծված:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս