Բաժիններ՝

Մենք արտագաղթից պիտի ուրախանանք. Մանվել Գրիգորյան (տեսանյութ). news.am

ԵԿՄ վարչության անդամ Մանվել Գրիգորյանը կարծում է, որ արտագաղթը դրական երևույթ է: Այս մասին, news.am-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Մանվել Գրիգորյանը:

«Ցավալի է, որ գյուղերը դատարկվում են, դե հիմի մարդը չի կարողանում ապրի, ստեղծի, սովետմիություն չի, որ ամեն ինչը բերեն, լցնեն: Մենք այդքան հնարավորություն չունենք գազ, նավթ, ոսկի, այո, մենք դրանից պիտի ուրախանանք: Մեր ժողովուրդը եթե գնա, մոստերը չվառի, դրսերում փող աշխատի, հետ գա, լավ է: Հիմի ինչքա՞ն օլիգարխներ կան, որ դրսերում աշխատում են, գալիս են, ստեղ ներդրումներ անում: Գիտե՞ս՝ ինչքան միլիարդատեր հայեր ունենք դրսում»,- ասել է գեներալը:

Ամբոջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս