Ինչու են վրացական լրատվամիջոցները ղարաբաղա-ադրբեջանական դեպքերը լուսաբանելիս՝ հղում անում հատկապես ադրբեջանական կայքերին

Վրացագետ Ալիկ Էրոյանցն այսօրվա ասուլիսում խոսեց վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների լուսաբանումը վրացական լրատվամիջոցների կողմից. ադրբեջանական քարոզչամեքենայի ազդեցությունը թեմայով, ինչպես նաև անդրադարձավ Վրաստանի դիրքորոշմանն այս հարցում:

Նրա դիտարկմամբ՝ սկզբնական շրջանում վրացական լրատվամիջոցները կարծես թե պասիվ էին լուսաբանում այդ միջադեպերի հետ կապված տեղեկատվությունը, սակայն մի փոքր ուշ սկսեցին ակտիվ տեղեկատվություն հաղորդել և ավելի պրո-ադրբեջանական տեսանկյունից, քանի որ, ըստ նրա՝ այդ ժամանակ բավական ակտիվ էին ադրբեջանական լրատվամիջոցները:

«Նրանց՝ ակտիվ կերպով իրականացվող ապատեղեկատվական քարոզչությանը, կուլ գնացին վրացական լրատվամիջոցները: Իրենց անձնական շահից ելնելով՝ նման տիպի ապատեղեկատվություն տարածելու արդյունքում, կարծես լսարան էին ապահովում: Սակայն արդեն ավելի ուշ, երբ մեր տեղեկատվական դաշտում էլ կարծես կարգավորվեց խնդիրը և մեր լրատվադաշտում էլ սկսվեցին տարածվել ռուսալեզու և անգլիալեզու տարբերակով նորություններ, վրացական ԶԼՄ-ը սկսեցին օգտվել նաև մեր աղբյուրներից և հաղորդել ավելի օբյեկտիվ տեղեկատվություն: Իսկ մինչ այդ վրացական լրատվամիջոցները լուրերը տարածում էին, կարծես, հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին, օրինակ, որ հայկական կողմից սպանվել են 40-50 զինվորներ, հայկական երեք գյուղ է գրավվել Ադրբեջանի կողմից և նմանատիպ իրականության հետ կապ չունեցող տեղեկատվություն: Սկզբից, մեր որոշ լրատվամիջոցներ էլ էին հղում անում հենց ադրբեջանական կայքերին, սակայն հետո խնդիրը կարգավորվեց»,- ասաց Ալիկ Էրոյանցը:

Վրացագետի կարծիքով՝ վրացական կայքերը ավելի շատ ադրբեջանական կայքերից են օգտվում, իսկ մեր լրատվամիջոցներից ավելի քիչ. «Բայց, այնուամենայնիվ, պետք է հասկականք, որ ադրբեջանական քարոզչամեքենան նմանատիպ դեպքերի ժամանակ ողջ իր ուժը ներդնում է և որոշ չափով հաջողացնում է, թեև վերջնարդյունքում, կարելի է ասել, պարտություն է կրում, քանի-որ մերկացվում է իր տարածած ապատեղեկատվությունը: Ադրբեջանական լրատվամիջոցներին հղում են անում, որովհետև գովազդային ինչ որ խնդիր են լուծում կամ պատվերի միջոցով է դա իրականացվում»:

Կարդացեք նաև

Հարցին, թե ինչ պետք է անեն հայկական լրատվամիջոցները, որպեսզի վրացական լրատվամիջոցները ավելի շատ հղում տան հայկական տեղեկատվությանը՝ նա պատասխանեց. «Պետք է ռուսալեզու և անգլիալեզու տարբերակներով հաղորդեն իրականությունը, և հրատապ, այլ ոչ էթե նույն տեղեկատվությունը տարածեն հայերենով, մեկ-երկու օր հետո նոր մյուս լեզուներով: Այդ դեպքուն նրանք կկարողանան ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվության հետ զուգահեռ ներկայացնել նաև հայկականը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս