Բաժիններ՝

Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 1641-ի

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` հուլիսի 7-ից Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 1641 պաղեստինցի: Վիրավոր պաղեստինցիների թիվը հասել է 8850-ի: Երեկվա ավիահարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 19 և վիրավորվել է 40 մարդ:

Ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում ավերվել է 20 մզկիթ և 5 հիվանդանոց, ինչպես նաև Իսլամական համալսարանի շենքը: ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի տվյալներով` ռազմական գործողությունների ժամանակ իսրայելական բանակը կորցրել է 131 զինծառայող, սակայն Իսրայելի իշխանությունները չեն հաստատել դա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս