Բաժիններ՝

Մեկնարկել է «Ո՛չ թալանին»  քաղաքացիական նախաձեռնության երթը (լուսանկարներ)

Ժամը 19:00-ից Մատենադարանի հարակից տարածքից մեկնարկել է էլեկտրաէներգիյի  թանկացման դեմ  «Ո՛չ թալանին»  քաղաքացիական նախաձեռնության երթը։  Ակցիայի մասնակիցները   շարժվեցին Մաշտոցի պողոտայով  դեպի Հանրապետության  հրապարակ. այն կշարունակվի ՀՀ կառավարության շենքի առջև:

Ակցիայի նախաձեռնողները կառավարությանը կներկայացնեն  ութ  պահանջները։ Ակցիայի մասնակից Վաղինակ Շուշանյանը կոչով դիմեց հավաքվածներին՝ միանալ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին: Ըստ ակտիվիստի՝ մարդիկ վախենում են միանալ պայքարին, քանի որ վախենում են աշխատանքից հեռացվելու և հնարավոր ճնշումների հեռանկարից:  «Այս չորս դրամն էլ լուրջ թիվ է ու կազդի իրենց վրա: Ամառվա օրերին  մարդիկ միայն երեկոյան ժամերին են օգտագործում հոսանքը, այդ իսկ պատճառով անգամ շատերը տեղյակ էլ չեն, որ նման բան գոյություն ունի և ինչ հետևանք կունենա: Կոչ եմ անում բոլոր հայրենակիցներիս, որ միանան պայքարին, թույլ չտան, որ իշխանությունը ապօրինի թանկացումներ իրականացնի: Պայքարենք, որ որ թալանչիներ չլինեն մեր երկրում, ովքեր հանապազօրյա մեր հացն են խլում… Կոչ եմ անում ձեզ, կոչ եմ անում քեզ,  թույլ մի տուր, որ գողը  միշտ թալանի քեզ։ Միշտ պատրաստ եղիր  ազնիվ պայքարի,  միասին կասենք մենք  «Ոչ թալանին»,- ասաց նա:

Նշենք, որ երթին մանսակցում են նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Դավիթ Սանասարյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: 

«Ո՛չ թալանին» վանկարկելով՝  մասնակիցները սկսեցին  թմբուկներով և մոմերով երթը։  Ակտիվիստները կոչ են անում քաղաքացիներին միանալ  պայքարին՝ գոչելով «Որոշողը մե՛նք ենք»։

Կարդացեք նաև

Yert1 Yert2 Yert4 Yert5 Yert6

Բավական Ափիցարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս