Բաժիններ՝

Մարզահամերգային համալիրը 6-րդ անգամ հանվեց աճուրդի

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրն այսօր՝ օգոստոսի 1-ին,հերթական անգամ հանվեց աճուրդի:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր ծառայության կայքից:

Համալիրը ըստ օրենքի՝ վաճառքի է հանվել նախորդի համեմատ 10 տոկոս զեղչով՝ 11 մլրդ 425 մլն 981. 5 դրամ: Աչուրդը կավարտվի օգոստոսի 11-ին:

Նշենք, որ համալիրն առաջին անգամ աճուրդի էր հանվել մայիսի 19-ին՝ 19 մլրդ 350 մլն դրամով, սակայն մինչեւ մայիսի 29-ը որեւէ հայտ չէր ներկայացվել, եւ երեք օր անց՝ հունիսի 2-ին այն աճուրդի էր հանվել 17 մլրդ 410 մլն դրամ արժեքով, սակայն այս դեպքում էլ գնորդ չէր հայտնվել: 3-րդ անգամ այն հանվել էր հունիսի 17-ին՝ արդեն 15 մլրդ դրամ: 4-րդ անգամ շենքն աճուրդի էր հանվել հուլիսի 2-ին՝ 14 մլրդ 106 մլն 150 հազար դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս