Բաժիններ՝

Սահմանին զոհված Ազատն իրավաբանականի ուսանող էր, նկարահանվել էր սերիալում (տեսանյութ). news.am

Հուլիսի 31-ին ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող Ազատ Ասոյանը աշնանը զորացրվելուց հետո պետք է շարունակեր կիսատ թողած ուսումը. մինչեւ զորակոչվելն ընդունվել էր ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ: Այս մասին NEWS.am-ին պատմեց Ազատ Ասոյանի հարեւաններից Դոնարա Կոստանյանը:

«Իրենց ընտանիքը շատ հարգված, շատ լավն է: Ազատը սպորտսմեն տղա էր, կարատեի էր գնում, արտաքինով էլ շատ սիրուն տղա էր, կինոյում է խաղացել: Տղաս «Որոգայթ» ֆիլմի ռեժիսորն էր, իրեն, որպես սիրուն տղայի, դեր տվեց կինոյում։ Էնքան բոյով, սիրուն, հարգանքով, պատվով, արտակարգ տղա էր: Շատ լավ է սովորել դպրոցում, շատ խելացի տղա էր, ընդունվեց իրավաբանական, տարան բանակ: Ընկերասեր, բարեկամասեր տղա էր, ընկերուհի ուներ»,- պատմեց հարեւանուհին:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս