Բաժիններ՝

Մտնե՞լ, թե՞ չմտնել գետնանցում

asparez.am-ը գրում է. Գյումրեցիներն հերթական անգամ բողոքում են գարշահոտ ու կեղտոտ գետնանցումից: Գյումրու Շիրակացի եւ Ա.Մանուկյան փողոցների խաչմերուկում գետնանցում կա, սակայն դրանից օգտվելն անհնար է:

Գետնանցումի տհաճ հոտն արդեն իսկ զգուշացնում է՝ ներս չմտնել, իսկ ներսում՝ աստիճաններից ներքեւ, տարատեսակ աղբի կույտեր են:

Շիրակացի եւ Ա.Մանուկյան փողոցների խաչմերուկի շրջակայքում գործում են քաղաքի մի քանի դպրոց ու մանկապարտեզ եւ, բնականաբար, գետնանցումից օգտվողները, հիմնականում, պիտի լինեն անչափահասները, ովքեր, սակայն, նախընտրում են երկար ու բանուկ փողոցը կտրել, քան օգտվել մութ ու կեղտոտ գետնանցումից:

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը, արձագանքելով բնակիչների բողոքին, փոխանցում է՝ գետնանցումը մաքրվել է անցած շաբաթ: Հիմք ընդունելով բողոքներն ու աղբակույտերի առկայության փաստը՝ պաշտոնյան տեղեկացրեց, որ նորից կմաքրեն գետնանցումը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս