Բաժիններ՝

Որ ընկերություններն են ամենից շատ հարկեր մուծել վերջին 5 տարվա ընթացքում

Եվ այսպես, հայաստանյան ո՞ր ընկերություններն են առավել շատ հարկեր մուծել՝ սկսած 2009 թվականի սկզբից՝ մինչև 2014 թվականի հունիսի վերջը (5.5 տարվա ընթացքում)։

Harkatu.am կայքը հնարավորություն է տալիս 2009 թվականի առաջին եռամսյակից սկսած ստանալ այդ տվյալներն ու ներկայացնել աղյուսակի տեսքով։

Ինչպես տեսնում եք, առաջին տեղում «Գազպրոմ Արմենիան» է, որն այս ընթացքում պետբյուջեն համալրել է 147.6 միլիարդ դրամով։

Երկրրդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ 124.2 միլիարդ։ Լավագույն եռյակը եզրափակում է «Ղ-Տելեկոմը» (Վիվասել), որը 5.5 տարվա ընթացքում պետբյուջ է մուծել 109.3 միլիարդ դրամ։

Կարդացեք նաև

Սակայն այս թվերը միանշանակ չեն։ Շատ ավելի կարևոր է ուշադրություն դարձնել, թե տվյալ կազմակերպությունների մուծած հարկերի մեջ որ մասն են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամատահարկ)։ Որովհետև անուղղակի հարկերը՝ ԱԱՀ-ն ու ակցիզային հարկը, ծանրանում է ոչ թե տվյալ ընկերությունների, այլ մեր՝ շարքային սպառողների ուսերին։

Եթե դիտարկում ենք այդ կտրվածքով, «Գազպրոմ Արմենիան» չի հայտնվում անգամ առաջին տասնյակում։ Այս ընկերության մուծած հարկերից ընդամենը 13.1 միլիարդն է ուղղակի։ Մնացած 134.1 միլիարդը վճարել ենք մենք՝ գազ սպառողներս, իսկ ընկերությունը այն փոխանցել է բյուջե։

Նույն կերպ, եթե դիտարկենք միայն ուղղակի հարկերը, ապա «Ալեքս Գրիգը» դուրս մկնա անգամ քսանյակից։ Այս ընկերությունը 5.5 տարա մեջ պետբյուջե է վճարել 95.6 միլիարդ դրամ, որից ուղղակի հարկերի ծավալը կազմում է ընդամենը 5.1 միլիարդ դրամ։

Ուղղակի հարկերի ծավալով առաջին տեղում Զանգեզուրն է՝ 54.2 միլիարդ դրամ։ Նրան հաջորդում են «Ղ-Տելեկոմը» (47.9 միլիարդ դրամ), «Արմենտելը» (33.4 միլիարդ դրամ), Հայաստանի էլեկտրական ցանցերը (20 միլիարդ դրամ) և ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկը (16.6 միլիարդ դրամ)։ Ուղղակի հարկեր ամենից շատ վճարել են հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության և բանկային ոլորտի ընկերությունները։

Xoshoraguynner

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս