Բաժիններ՝

Բարեկամավանում կրակահերթեր են, բնակիչները պատսպարվել են նկուղներում. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ հակառակորդը ակտիվ կրակահերթերի տակ է պահում Տավուշի մարզի Բարեկամավան համայնքը: Գյուղապետ Գագիկ Աբազյանը կայքի հետ զրույցում նշել է, թե հակառակորդը կրակ է բացել գյուղի այն թաղամասի վրա, որն առավել մոտ է սահմանին, բնակիչները պատսպարվել են նկուղներում. «Կրակոցներ կան հատկապես գյուղի ներքևի թաղամասի վրա, հիմա հենց էս պահին անդադար կրակում են: Բնակիչները ապաստարաններում են հիմնականում, նկուղներում, ամեն մեկը մի ձևով պատսպարվում է էլի»,- նշել է Բարեկամավանի գյուղապետը:

«Զարմանալի է էլի, մենք հունձը մի քանի օր առաջ պրծանք, բայց չկրակեցին, հիմա ինչի՞ են կրակում, չգիտենք, երևի, որ սահմանում վիճակը էն չի, դրա համար են կրակում, հիմնականում ներքևի թաղի վրա են կրակում, սահմանին ավելի մոտ է, 600 մետր է ընդամենը հեռու: Բայց ինչ անենք, եթե անգամ զենք բաժանեն, ասենք ավտոմատ, ինչ պետք է անենք, իրենք էնպիսի զենքից են կրակում, որ երիտասարդ էլ չկա գյուղում, ով պետք է կրակի»,- ասել է գյուղապետը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս