Գագիկ Ծառուկյանը՝ «չեմպիոն». «ՀԺ»

«Ազգային ժողովի հինգերորդ գումարման այս տարվա գարնանային նստաշրջանի ընթացքում ամենաշատ բացակայած պատգամավորը, ըստ parliamentmonitoring.am կայքի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով. «Նրա բացակայությունների քանակն այս նստաշրջանում 63 է, իսկ գումարման սկզբից (2012թ-ի հունիսի 21-ից մինչև 2014-ի հունիսի 11)՝ 367:

Ծառուկյանը ոչ միայն 5-րդ նստաշրջանի, այլ նաև ամբողջ գումարման ընթացքում ամենաշատ բացակայած պատգամավորն է: Այս նստաշրջանում իր բացակայությունների քանակով Գագիկ Ծառուկյանին է հասել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ի տարբերություն, սակայն, Ծառուկյանի, Փոստանջյանի բացակայությունների պաշտոնական պատճառը հայտնի է. նա ուսանելու էր մեկնել ԱՄՆ»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս