Հայտարարություն. Երևանի պետական հումանիտար քոլեջը կատարում է ընդունելություն 9-ի և 12-ի բազային հիմքով

Երևանի պետական հումանիտար քոլեջը (նախկին Ն. Օստրովսկու անվան ուսումնարանը) կատարում է ընդունելություն 9-ի (ավագ դպրոցի ծրագրերով) և 12-ի բազային հիմքով: Քոլեջում կարող եք ուսումնասիրել օտար լեզուներ, տուրիզմ, մաքսային գործ, դիզայն, գործավարություն և ապահովագրական գործ:

Համաձայն կնքված պայմանագրերի՝ քոլեջն ավարտելուց հետո շրջանավարտները կարող են ուսումը շարունակել Երևանի պետական համալսարանում, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում, Ռուս-հայկական սլավոնական համալսարանում՝ երկրորդ կուրսից:

Հեռախոս՝ (010) 23-99-94, (010) 23-99-91:

Երևանի պետական հումանիտար քոլեջ

Տեսանյութեր

Լրահոս