Բաժիններ՝

Տարոն Մարգարյանը բնաջնջում է Նոր Նորքի անտառները (տեսանյութ)

Երեքշաբթի օրը Նոր Նորքի բնակիչները նկարահանել են, թե ինչպես են ջրաշխարհին կից անտառներում բուլդոզերները մեկը մյուսի ետևից ջարդում ծառերը: Այս անօրինական գործողությունները տեղի են ունենում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանավորությամբ:

Նոր Նորքի վերջին կանաչապատ տարածքի՝ Մասիվի թոքերի ոչնչացումը կարող է հանգեցնել մարդու կյանքի համար անտանելի պայմանների ստեղծմանը: Արդեն այսօր Երևանում այլևս չկան բավարար քանակով ծառեր երևանցիների թոքերի համար թթվածին արտադրելու համար:

Նոր Նորքի վարչական շրջանը հայտարարել է, որ այդ ծառածածկ հատվածում խաղահրապարակ են կառուցելու։ Քաղաքաշինական տգիտության արդյունքում փորձ է արվում Երևանի վերջին անտառներից մեկը նույնպես վերածել բետոնապատ տարածքի։
Այս տարրական խնդիրը չհասկացող կոռումպացված պաշտոնյաները ոչ միայն տգետ են, այլև ծանրագույն հանցագործություն են կատարում Երևան համայնքի նկատմամբ: Այս հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի:

Այս բարբարոսությունը հավանաբար կապված է վերջերս Վիշապների պուրակի փոխարեն այս հատվածում կառուցված բարձրահարկի համար խաղահրապարակ ստեղծելու մասնավոր խնդրի հետ։

Պահանջում ենք անհապաղ հանել բուլդոզերները Նոր Նորքի անտառներից, պատժել մեղավորներին և վերականգնել կանաչ տարածքը նախկին տեսքով:

Մենք ենք այս քաղաքի տերը
քաղաքացիական նախաձեռնություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս