Բաժիններ՝

Վթարի է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերլիազորը. shamshyan.com

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 29-ին Ժամը 03:40-ի սահմաններում Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 1 հասցեի դիմաց, Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ 22-ամյա Տիգրան Ղազարյանը, վարելով Yamaha մակնիշի 0405A1A մակնիշի մոտոցիկլը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել եզրաքարերին ու կողաշրջվել:

Վթարի հետևանքով Տ. Ղազարյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Տ. Ղազարյանը աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում որպես օպերլիազոր, կոչումով ոստիկանության լեյտենանտ է, և մոտոցիկլը վարելու ժամանակ համարանիշները եղել են հանված:

Մանրամասներն՝ այստեղ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս