Բաժիններ՝

Ողբերգական վրաերթ Արմավիրի մարզում. երիտասարդ հեծանվորդը տեղում մահացել է. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ հուլիսի 29-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Էմիլ Բզնունին Երևան-Արմավիր ավտոճանապարհի 44.8 կմ հատվածում իր վարած Lexus մակնիշի 001 QQ 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հեծանվորդ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ 19-ամյա Ռազմիկ Ավետիսյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը, փորձագետը, համայնքային ոստիկանները:

Մանրամասներն՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս