Բաժիններ՝

Քննչական կոմիտեի կառուցվածքը նախատեսվել է առկա քննչական հաստիքային միավորների շրջանակներում. «Փաստինֆո»

Առաջիկայում Կառավարությունը կհաստատի քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը, որից հետո հնարավոր կլինի կադրային նշանակումներ կատարել: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի համաձայն՝ Քննչական կոմիտեի նախագահը պաշտոնի նշանակվելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության վարչապետին պետք է ներկայացնի քննչական կոմիտեի և վերջինիս դեպարտամենտի կառուցվածքները, անվանացանկերը և հաստիքացուցակները:

Քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը հաստատվելուց հետո՝ 5-օրյա ժամկետում, ՀՀ Նախագահին, նշանակման նպատակով, Քննչական կոմիտեի նախագահը ներկայացնում է իր տեղակալների թեկնածությունները, մեկամսյա ժամկետում նշանակումներ է կատարում քննչական ծառայության մյուս պաշտոններում:

Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն օրենքով սահմանված ժամկետներում վարչապետին ներկայացրել է Քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը:

Ըստ կայքի տեղեկությունների՝ թեև ՀՀ քննչական կոմիտեն կոչված է իրականացնել երկրում կատարված հանցագործությունների քննության ավելի քան 95 տոկոսը, սակայն կոմիտեն հաստիքացուցակը սահմանելիս խնդիր է դրել դուրս չգալ կոմիտեի մեջ ընդգրկվելիք ՊՆ և Ոստիկանության համակարգում առկա քննչական հաստիքների ընդհանուր թվաքանակից եւ կառուցվածքը սահմանելիս հիմք է ընդունվել մասնագիտացված և տարածքային ստորաբաժանումների զուգակցման սկզբունքը, պետական և մարդկային ռեսուրսների տնտեսման սկզբունքը, քննչական մարմինների լիազորությունների հստակ տարանջատման սկզբունքը և այլն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս