Անհրաժեշտության դեպքում Դավիթ Խաչատրյանը կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց»

Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ մեղավոր ճանաչված և 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի եղբայրը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր, որ Դավիթ Խաչատրյանը վիրահատության կենթարկվի:

168.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից հայտնեցին, որ Դավիթ Խաչատրյանին ցույց են տվել նախնական օգնություն, տեղի է ունեցել որոշակի բժշկական միջամտություն, անհրաժեշտության դեպքում նա կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Նշենք, որ Դավիթ Խաչատրյանի վերաբերյալ դատավճիռը հրապարակվել է հունիսի 24-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Պաշտպանական կողմը հայտարարել է դատարանի վճիռը վերաքննիչ դատարան բողոքարկելու մասին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս