Բաժիններ՝

Էրդողանը վստահ է, որ հաղթելու է նախագահական ընտրությունների առաջին փուլում

Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է, որ կհաղթի նախագահական ընտրությունների առաջին իսկ փուլում:

Ըստ թուրքական Hurriyet Daily News-ի` Էրդողանը «Kanal 7»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի լինի «ավանդական նախագահ»` ակնարկելով, որ Սահմանադրությունը երկրի ղեկավարին ընձեռում է աննախադեպ լիազորություններով:

«Նախագահի պաշտոնը մեր երկրում տարբեր է: Ես չեմ լինելու ավանդական նախագահ, ով հետևում է նախադեպերին»,- ասել է Էրդողանը:
Hurriyet-ը նաև տեղեկացնում է, որ Թուրքիայի Սահմանադրության համաձայն` նախագահը գործադիր մարմնի ղեկավարն է և իրավունք ունի նախագահելու կառավարության նիստերը, անհրաժեշտության դեպքում իրավունք ունի նաև ցրելու խորհրդարանը: Այս լիազորություններն ամրագրված են 1982 թվականին ընդունված Սահմանադրությամբ, սակայն դեռ չեն օգտագործվել երկրի նախագահի կողմից:
Թուրքիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը կկայանա օգոստոսի 10-ին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս