Իշխան Զաքարյանը` Սոչիի քաղաքապետի թեկնածու

«Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքի քաղաքապետի ընտրություններին առաջադրել է հայազգի Իշխան Զաքարյանի թեկնածությունը: Հաղորդում է «Երկրամաս»-ը:

Իշխան Աղվանի Զաքարյանը ծնվել է 1977 թ. Վրաստանի Ախալքալաք քաղաքում, ապրում է Սոչիում: Նշվում է, որ նա «ԹորոսՇին» կազմակերպության տնօրենն է։
Այս պահի դրությամբ` բացի Իշխան Զաքարյանից, պաշտոնապես գրանցվել են ևս երկու թեկնածուներ` Ալեքսեյ Բոչկարյովը` Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից և կոմունիստ Իգոր Վասիլևը:

Բացի այդ, թեկնածուների թվում է նաև Սոչիի գործող քաղաքապետ Անատոլի Պախոմովը, ով ներկայացնում է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը:
Սոչիի քաղաքապետի ընտրության քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին:

 

Տեսանյութեր

Լրահոս