Բաժիններ՝

Իրանի հոգևոր առաջնորդն իսլամական աշխարհին կոչ է արել զինել պաղեստինցիներին

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, այսօրվա իր ուղերձում շնորհավորելով մուսուլմաններին «Այդ ալ-Ֆիտր»-ի կապակցությամբ, իսլամական աշխարհին կոչ է արել «զինել պաղեստինցիներին»: Այս մասին հայտնում է Euronews-ը:

Նա խոսել է պաղեստինյան ժողովրդի համախմբման անհրաժեշտության մասին, իսկ Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում անվանել է ցեղասպանություն. «Սա ցեղասպանություն է, որն իրականացնում է սիոնիստական ռեժիմը: Սա պատմական աղետ է: Անհրաժեշտ է դատապարտել և պատժել բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են այս հանցագործության համար: Ողջ աշխարհը, առաջին հերթին` իսլամական աշխարհը պետք է զինի պաղեստինցիներին»:

Նշենք, որ երեք շաբաթվա ընթացքում Գազայում իսրայելյան բանակի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել են ավելի քան 1000 պաղեստիցիներ: Իսրայելցիները տվել են 50 զոհ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս